տուն Լուրեր Հայաստանը ձուլել չհաջողվեց ո՛չ պարսիկներին, ո՛չ թուրքերին, ո՛չ էլ ԽՍՀՄ-ին. Deutschlandfunk

Հայաստանը ձուլել չհաջողվեց ո՛չ պարսիկներին, ո՛չ թուրքերին, ո՛չ էլ ԽՍՀՄ-ին. Deutschlandfunk

166
0

Հայաստանը համարվում է աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի տունը. պատմելով Հայաստան կատարած իր ճանապարհորդության մասին՝ այս մասին ասել է գերմանացի լրագրող Կլաուս Բեթսը. հոդվածը հրապարակվել է գերմանական Deutschlandfunk հանրային ռադիոյի պաշտոնական կայքում:

«Պարսիկները, թուրքերը, խորհրդային իշխանությունները բազմիցս ցանկացել էին մշակութապես ձուլել Կովկասում Հայաստանը: Սակայն, չնայած բոլոր դժվարություններին, հայերին հաջողեց պահպանել սեփական գիրը, լեզուն և քրիստոնեական կրոնը իր բազմադարյան պատմության ընթացքում»,- գրել է գերմանացի լրագրողը:

Հոդվածում Բեթսը, մասնավորապես, պատմել է համաշխարհային մշակույթի հայկական կրոնական հուշարձանների մասին՝ Էջմիածնի Մայր Աթոռից մինչև Կոտայքի մարզի Գեղարդավանք, ինչպես նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

Գերմանացի լրագրողը կիսվել է դեպի Դիլիջան, Սևան և Հայաստանի այլ տեսարժան վայրեր կատարած ուղևորություններից ստացած իր տպավորություններով: