տուն Լուրեր Հայաստանը դուրս մնաց բասկետբոլի Եվրո-2021 առաջնությունից

Հայաստանը դուրս մնաց բասկետբոլի Եվրո-2021 առաջնությունից

88
0

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականին չհաջողվեց հաղթահարել Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլի արգելքը:

Ընտրական B խմբի վերջին խաղում մեր բասկետբոլիստները պետք է 26 միավորի տարբերությամբ հաղթեին Դանիայի ընտրանուն, որպեսզի գրավեին 1-ին տեղը: Սակայն Կոպենհագենում կայացած խաղում գրանցվեց հակառակ արդյունքը՝ դանիացի բասկետբոլիստները առավելության հասան 90:64 (22:16, 18:26, 28:12, 22:10) հաշվով: Մեր թիմից բոլորից շատ միավոր վաստակեց Հեսը՝ 20:

Այդպիսով, Հայաստանի ընտրանին երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ անկախ խմբի վերջին Ալբանիա – Դանիա հանդիպման ելքից, զբաղեցրեց 2-րդ տեղը եւ ավարտեց ելույթները Եվրո-2021-ում:

Մրցաշարային աղյուսակ

  1. Դանիա 3 250-204 6
  2. Հայաստան 4 299-296 6
  3. Ալբանիա 3 197-246 3