տուն Արցախ Հայաստանը դիվանագիտական թակարդում հայտնվելու նախաշեմին է

Հայաստանը դիվանագիտական թակարդում հայտնվելու նախաշեմին է

151
0

Russian FM Lavrov attends a meeting with Kazakhstan's FM Idrisov in Astana

Շատ տարօրինակ, եթե չասենք չարագույժ է հնչում Լավրովի հայտարարությունը այն մասին, որ հունիսից պետք է սկսվեն բուն հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնությունների ձեռբերմանն ուղղված բանակցությունները: Ի դեպ “փոխզիջումների ձևակերպմանը” ուղղված այդ բանակցությունները, ինչպես Լարովն է բնորոշում, ակնհատորեն ընթանալու են կազանյան փաստաթղթի մոդեռնիզացված տարբերակի շուրջ: Իսկ չարագույժն այն է, որ սկզբունքների համաձայնեցման բանակցություններն սկսելու համար ժամկետ է սահմանվում՝ հունիսից, իսկ ահա հայկական կողմի երեք նախապայմանների կատարման համար՝ ոչ: Եվ քանի որ հունիսը մեկնարկում է ընդամենը երկու շաբաթից, որի ընթացքում ակնհայտորեն ԵԱՀԿ-ն չի հասցնելու հրադադարի ռեժիմի ամրագրման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայման և ԵԱՀԿ դիտորդական շրջանակի ընդլայնման աշխատանքները կատարել այդ ընթացքում, ստացվում է, որ նախապայմաններից առնվազն երկուսի (մյուսի՝ հասցեական գնահատականներ հնչեցնելու մասին խոսքը կարծես թե այլևս չի գնում) կատարումը “ընթանալու” է կամ ավելի ճիշտ՝ “ջրվելու է” կարգավորման բանակցությունների ընթացքին զուգահեռ: Իսկ դա արդեն նախապայման չէ: Սրանից լավ հոտ չի գալիս, չնայած առաջին հայացքից թվում է, թե Վիեննայի բանակցությունները ավելի շատ բխել են հայկական կողմի շահերից: Հայաստանն իսկապես դիվանագիտական թակարդում հայտնվելու նախաշեմին է…

Գևորգ Դարբինյանի ֆեյեսբուքյան գրառումը: