տուն Լուրեր Հայաստանը դիտվում է որպես ԵՄ-ԵՏՄ կամուրջ. փոխնախարար

Հայաստանը դիտվում է որպես ԵՄ-ԵՏՄ կամուրջ. փոխնախարար

91
0

timthumb

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը  ներկայացրեց ՀՀ  էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը: Փոխնախարարը նախ տեղեկացրեց, որ զբոսաշրջության ոլորտում նախատեսել են հինգ տոկոս աճ, 2015-ին Հայաստան է այցելել 1 միլիոն 4 հարյուր հազար զբոսաշրջիկ:

Ապա Էմիլ Տարասյանին որոշ հարցեր ուղղեցին ներկա պատգամավորները: ԱԺ խմբակցության պատգամավոր  Լևոն Դոխոլյանը փոխնախարարին հարցրեց ՓՄՁ ոլորտի անկման մասին՝ հետաքրքրվելով, թե արդյոք այդ անկման ցուցանիշների վերաբերյալ էկոնոմիկայի նախարարությունն ունի՞ տվյալներ: Էմիլ Տարասյանն ի պատասխան նշեց, որ մոնիթորինգ արվում է, մշակվել է եռամյա ծրագիր, որտեղ նախանշված են նպատակային հարցեր, որոնք նախատեսում են ստանալ 2018 թ-ին: «ՓՄՁ ոլորտի անկման առումով չունենք դեռևս վիճակագրություն»,- նշեց փոխնախարարը:

Հարց ուներ նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Վերջինս հարցրեց, ՓՄՁ աջակցության ծրագրերի մասին՝ արդյոք բոլոր ՓՄՁ-ները տեղյա՞կ են, թե էկոնոմիկայի նախարարությունը աջակցության ինչ ծրագրեր է իրականացնում: «Ինչո՞ւ այդ ծրագրերը հրապարակային չեն, և ո՞րն է Հայաստանի առավելությունը ներդնողների համար: Տպավորիչ աճի տեմպեր մենք պարտավոր ենք ապահովել, ի՞նչ քայլեր պետք է իրականցվեն այդ աճի համար»,- հարցրեց Խոսրով Հարությունյանը:

Փոխնախարար Էմիլ Տարասյանը էլ նշեց, որ ներդրումային ծրագրերի մեծ մասն ուղղված է գիտատար ուղղությունների զարգացմանը, և որ դրա համար կան լուրջ նախադրյալներ: Ըստ փոխնախարարի՝ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը դիտվում է որպես կամուրջ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջև: Նա հավելեց, որ ավարտին են մոտենում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կառուցումը, և նախաձեռնում են կառուցել Կապանի տեխնոլոգիական կենտրոնը:

«Կա բարենպաստ միջավայր գիտատար ուղղությունների զարգացման համար և, ամենկարևորը, ունենք մարդկային բացառիկ ներուժ: Մենք կարող ենք մեր արտադրանքը հանել ԵՏՄ շուկա: Համաձայն եմ, որ իրազեկման խնդիր կա, որպեսզի ներդրողները ներգրավվեն այդ ծրագրերում»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը՝ հավելելով, որ մինչև տարվա վերջ հայկական ավիաշուկա մուտք կգործեն լեհական ու չեխական ավիաուղիները, ինչը սեզոնային գործոնով է պայմանավորված: Էմիլ Տարասյանի խոսքով՝ իրենք, բնականաբար, աշխատում են յուրաքանչյուր ներդրողի հետ:

Փայլակ Ֆահրադյան