Նյու Յորքում նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ ընդունվել է Ուկրաինայի ներկայացրած բանաձևը, որը կոչ է անում Ռուսաստանին հարգել Ղրիմի տարածքում բնակվող քաղաքացիների իրավունքները:
Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 71 պետություն, այդ թվում` ԵՄ-ի երկրները, Կանադան և Միացյալ Նահանգները: Հայաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը և 6 այլ երկրներ դեմ են քվեարկել: