տուն Լուրեր Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր. ՏԿՏՏ նախարարությունը լայնածավալ շինարարական աշխատանքներ է նախատեսում

Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր. ՏԿՏՏ նախարարությունը լայնածավալ շինարարական աշխատանքներ է նախատեսում

90
0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ընթացիկ տարում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերը: Նա նշեց, որ աննախադեպ քանակով ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվելու՝ ավելի քան 300 կմ:

«Խնդիր է դրված Երևանից դեպի Վրաստան, դեպի Իրան ունենալ բարձր որակի ճանապարհ: Շեշտը դնելու ենք Հայաստանը տարանցիկ գոտի դարձնելու վրա»,- ասաց նախարարը:

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ծրագրով «Տրանշ-3»-ում ներկայումս շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախարարը Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության ավարտի հստակ ժամկետներ չնշեց:

Ընթացիկ տարում զգալի աշխատանքներ են նախատեսված Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի ուղղությամբ, սակայն նախկինում եղած որոշ խնդիրների պատճառով չեն կարողանալու այդ նախագիծը ժամանակին ավարտել: Ներկայումս  շինարարություն իրականացնող ընկերության հետ քննարկումների մեջ են՝ կապված վերջնաժամկետի հետ։

«Ունենք մեծ նախագիծ՝ Սիսիան-Քաջարան հատվածում։ Թունելի և երեք կամրջի շինարարությամբ  մենք 2 ժամով կրճատում ենք երթևեկության տևողությունը։ Սա կարևոր նախագիծ է»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Խոսելով ճանապարհաշինական աշխատանքների որակի մասին՝ նախարարը նշեց, որ ճանապարհաշինական ծրագրեր իրականացնող բոլոր ընկերությունների հետ հանդիպումներ են ունեցել:

«Մի բան հստակ է՝ թույլ չենք տալու, որ  հարկատուների հաշվին արվող շինարարությունն անորակ  լինի, այլապես չեն վճարվի, անհրաժեշտության դեպքում էլ կենթարկվեն նաև պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ում են պատկանում»,- ասաց նա: