Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանին մեղադրել է իսլամական մշակութային հուշարձանները ոչնչացնելու մեջ:
«Հայաստանը ոչնչացրել է մզկիթները և մշակութային բոլոր իսլամական հուշարձանները, և, այդուհանդերձ, մտադիր է բարեկամական հարաբերություններ հաստատել տարբեր մահմեդական երկրների հետ: Սա ամենամեծ կեղծավորությունն է: Աշխարհի մահմեդականները պետք է իմանան, որ մզկիթները ոչնչացնելով Հայաստանը չի կարող մահմեդական երկրների բարեկամը լինել», — հայտարարել է Իլհամ Ալիևը: