տուն Լուրեր Հայաստանը` ամենաանառողջ խոհանոցն ունեցող երկիր (լուսանկարներ)

Հայաստանը` ամենաանառողջ խոհանոցն ունեցող երկիր (լուսանկարներ)

113
0

1406491733_kak-prigotovit-lyulya-kebab

Steaklovers.menu-ն կազմել է ամենաանառողջ խոհանոց ունեցող 9 երկրների ցուցակը, որը գլխավորում է Հայաստանը:

Աղբյուրը նշում է, որ սննդի մատակարարման խորհրդային ժառանգությունը և դիետոլոգիայի ինստիտուտի բացակայությունը պատճառ են դարձել, որ դպրոցականները ճաշարաններում սնվում են շոկոլադե սալիկներով, չիփսերով ու հոթ-դոգերով, իսկ քաղցրավենիքն ամենաշատ վաճառվող ապրանքն է երկրում:

5710b47135512

Հաջորդ երկիրը Հունգարիան է: Հունգարացիներն ամենաշատն են տառապում ճարպակալումից, օգտագործում են մեծ քանակությամբ աղ, կյանքի տևողությունը ամենակարճն է:

5710b48bec129

Բելգիան հայտնի է իր համեղ վաֆլիներով, ֆրիով, գարեջրով, շոկոլադով ու արագ սննդի տեղական կետերով:  Անառողջ սնվելու սովորույթը բելգիացիներ մշակույթի անբաժան մասն է: Բելգիայում մեծ տոկոս են կազմում գեր մարդիկ:

5710b4a762f80

Չեխական ավանդական դիետան կազմված է յուղալի մսից, սոուսներից, աղցաններից, խոզի ճարպից, հացից, կարտոֆիլի բլիթներից, յուղոտ պանրից, գարեջրից: Չեխերի 22 տոկոսը տառապում է ճարպակալումից:

4(49)

Ղազախների խոհանոցը կազմված է հիմնականում յուղալի մսից և կաթնամթերքներից: Վերջին շրջանում արագ սնունդը խնդրի առաջ է կանգնեցրել երկրին:

5710b4e27d0b4

Բելառուսը կարտոֆիլի սպառման համաշխարհային առաջատարն է: Բելառուս կանանց ճարպակալումը մեր օրերում համաեվրոպական խնդիր է դարձել: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այդ փաստն առողջ սննդի մասին գիտելիքների պակասի հետևանք է:

6(32)

Արգենտինացիներն ունեն ճարպակալման ամենաբարձր մակարդակը Լատինական Ամերիկայում: Ազգային խոհանոցի անբաժան մասը սպիտակ հացն է, որը հարուստ է ածխաջրերով: Երկրի բնակիչները հիմնականում ուտում են պիցցա, մակարոն, շաքար, կարմիր միս:

7(12)

Թուրքմենստանն ունի բավականին հասարակ խոհանոց` միս, սպիտակ հաց, բրինձ, շատ քիչ միրգ ու բանջարեղեն: Կլիմայի շնորհիվ այստեղ աճում են ձմերուկ, նուռ, խաղող, ընկույզ, լոլիկ, որոնք չեն կիրառվում թուրքմենական խոհանցում:

8(17)

ԱՄՆ-ում գեր մարդկանց թիվը գերազանցում է բոլոր սահմանված ռեկորդները: Այստեղ ֆաստֆուդն ընդգրկված է դպրոցներում, ընկերություններում, ամենուր: Ճարպակալումից մահացածների թիվը ռեկորդների է հասնում:

9(8)