տուն Քաղաքական Միջազգային Հայաստանը 40-րդն է տարեցների համար ամենահարմար երկրների ցանկում

Հայաստանը 40-րդն է տարեցների համար ամենահարմար երկրների ցանկում

101
0

Dr David Arnold and his wife Elizabeth

HelpAge International հասարակական կազմակերպությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որում հաշվի է առնվել տարեցների կենսամակարդակը։ Ըստ այդմ, տարեցների համար ամենահարմար երկիրը Նորվեգիան է։

Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել 60-ից բարձր տարիք ունեցողների սոցիալական և նյութական բարեկեցությունը։ 96 երկրների ցանկում Հայաստանը 40-րդն է։ Տարածաշրջանում Վրաստանը 28-րդն է, Թուրքիան՝ 77-րդը։ Ադրբեջանն ու Իրանը այս ցուցակում բացակայում են։ Մաքսային միության անդամներից ցուցակում բացակայում է Ղազախստանը, Ռուսաստանը 65-րդն է, Բելառուսը՝ 64-րդը։

Լավագույն հնգյակում են Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան և Գերմանիան։

Վատագույնների շարքում են Աֆղանստանը, Մոզանբիկը, Պաղեստինը, Մալավին, Տանզանիան։