Այսօր ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Համաշխարհային բանկը հրապարակել է գործարարության պայմանների այս տարվա համաթիվը, որտեղ Հայաստանը 4 հորիզոնկաանով առաջ է անցելˋ 49-րդ տեղից հասնելով 45-ի:
«Բոլորը նախարարներին կոչ եմ անում շարունակել մոնիտորինգի ենթարկել իրենց ոլորտը: Հարկ եմ համարում հանրությանը ներկայացնել տեղական արտադրողին: Օրինակˋ կարելի է ընդունելությունների ժամանակ տեղական արտադրողին դրսևորվելու հնարավորություններ տալ: Մենք ունենք որակյալ արտադրողներ և հարկավոր է նրանց աջակցել»,-ասաց վարչապետը: