Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 13 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 125-րդ տեղը (270 վարկանիշային միավոր): Աղյուսակը շարունակում է գլխավորել Արգենտինայի հավաքականը, Գերմանիայի ընտրանին երկրորդն է, Բրազիլիան՝ երրորդը։
Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի բոլոր մրցակիցներն ավելի բարձր գործակիցներ ունեն․ Լեհաստանը՝ 1029 միավոր, Ռումինիան՝ 746, Դանիան՝ 606, Մոնտենեգրոն՝ 570, Ղազախստանը՝ 386: