Հուլիսի 10-12 ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցավ «Հայաստան-Թուրքիա կինոհարթակի» աշխատանքային ժողովը։ Վերջինս կազմակերպվել էր «Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում։
Թուրքիայի և Հայաստանի սփյուռքի ներկայացուցիչների կողմից ներկայացվել էր 20 նախագիծ, որից ընտրվել էին միայն 8-ը (չորսական յուրաքանչյուր կողմից)։
Նախագծերն ուսումնասիրվել են կինոարտադրության տարբեր ներկայացուցիչների, ինչպես նաև Երևանում գործունեություն ծավալող եվրոպական հիմնադրամների կողմից։
Ժողովի ավարտից հետո ժյուրին որոշեց իր աջակցությունը հայտնել թուրք և հայ ռեժիսորներ Դիլեք Այդընի և Արթուր Սուքիասյանի «Ինքնուրույն» նախագծին։ Նախագիծը պարգևատրվեց 7000 եվրոյով։
Եռօրյա ժողովի շրջանակներում տեղի ունեցան նաև մի շարք կինոդիտումներ և կոնֆերանսներ:
Հիշեցնենք, որ «Հայաստան-Թուրքիա կինոհարթակը» մեկնարկել է 2008-ին։ Այն յուրատեսակ հարթակ է երկու երկրների կինոգործիչների համար, որը համագործակցելու և համատեղ ֆիլմեր ստեղծելու հնարավորություն է տալիս: