Հունիսի 4-ին, Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կայանալու է Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ նախկինում հայտարարված 20:00-ի փոխարեն խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին և հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ համապատասխանաբար Մալթայի և Մոլդովայի ընտրանիների հետ: