տուն Լուրեր Հայաստան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը

Հայաստան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը

98
0

ed.thumb

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը աշխատանքային այցով Երևան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Էդգարս Ռինկևիչսին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախատեսված է Լատվիայի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Դեկտեմբերի 12-ին տեղի կունենան Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։