Օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը հրաժարական տվեց՝ քաջ գիտակցելով, որ իր հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը:
Հիշեցնենք՝ Արա Վարդանյանը ձերբակալվել է այս տարվա հուլիսի 3-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, և գրավի դիմաց ազատ է արձակվել հուլիսի 5-ին:
Արդյոք սա չի ազդի հիմնադրամի հետագա գործունեության վրա: Այս եւ այլ հարցերի մասին Araratnews.am-ը զրուցեց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: