Այսօր ժամը 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Դանիայի հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին կայացած Աշխարհի ֆուտբոլի 2018 թվականի առաջնության Ռումինիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականը պարտվեց Ռումինիայի հավաքականին 1։0 հաշվով։