տուն Լուրեր Հայաստան այցելող Ճապոնիայի քաղաքացիներից մուտքի վիզա չի պահանջվի

Հայաստան այցելող Ճապոնիայի քաղաքացիներից մուտքի վիզա չի պահանջվի

231
0

ճապ armen

ՀՀ Կառավարությունը որոշել է Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանի չեղարկել: Araratnews.am-ը կառավարության նիստի օգոստոսի 31-ի օրակարգից տեղեկանում է, որ գործադիր մարմինը ցանկանում է առավել նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստան-Ճապոնիա երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար:

Որոշման ընդունումից հետո Ճապոնիայի քաղաքացիները  կմնան Հայաստանում առավելագույնը 180 օր ժամկետով եւ մեկ տարվա ընթացքում ազատված կլինեն մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Հիշեցնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից Ճապոնիայի քաղացիներն ունեն ազատ մուտքի արտոնագիր կամ սահմանին այն ստանալու ընթացակարգ 172 երկիր այցելելու համար: Ճապոնիայի անձնագիրը աշխարհում 5-րդն է զբոսաշրջության ազատության տեսանկյունից:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ