տուն Լուրեր Հայաստան-ԱՄՆ ներկա հարաբերությունների որակն ու մակարդակը

Հայաստան-ԱՄՆ ներկա հարաբերությունների որակն ու մակարդակը

123
0

Շուրջ մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, ով իր առաջնահերթություններն ու օրակարգըի բերեց քաղաքականություն։ Այդ օրվանից մինչ օրս ՀՀ-ԱՄՆ բարձր մակարդակի որևէ հանդիպում չի եղել։ Ոչ նախագահների, ոչ փոխնապագահ-վարչապետ, ոչ ԱԳ նախարար-պետքարտուղար, ոչ ՊՆ-Պենտագոն, ոչ ֆինանսերի նախարար-գանձապետական դեպարտամենտի ղեկավար և ոչ էլ այլ մակարդակներով։

Եղել է Սերժ Սարգսյան-Մայք Փենս և Նալբանդյան Թիլլերսոն հեռախոսազրույց, հայկականկողմը շնորհավորել է նոր թիմին հաղթանակի կապակցությամբ։ Ինչի՞ մասին է խոսում բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը։ Ճիշտ է, օրակարգի մակարդակի և հագեցվածության։ Փորձենք խնդիրը դիտարկել նաև համեմատության մեջ։ ԱՄՆ փոխնախագահն այցելել է Վրաստան, Վրաստանի վարչապետն այցելել է ԱՄՆ։ Պետքարտուղար Թիլլերսոնը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, իսկ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ Միաժամանակ ԱՄՆ արտաքին օգնությունը ռեկորդային ցածր մակարդակի վրա է այսօր՝ կազմելով ընդամենը 6,8 միլիոն դոլար 2018 թվականի համար, իսկ այդ թիվը միջինում տասնյակ միլիոնավոր դոլարների է հասել։

Միաժամանակ Հայաստանի համար չի գործում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, ԱՄՆ-ն նպատակահարմար չի գտնում Հայաստանի հետ ստորագրել կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիր հիմնավորելով, որ դրա կարիքը չկա, և այլն, և այլն։ Հայաստանին տրամադրվող օգնության ծավալի կրճատման փաստը մեկնաբանվում է իբրև ընդհանուր արտաքին օգնության կրճատման հետևանք, ինչը չի հերքում ասածս մանավանդ, որ ասենք Վրաստանը ստանում է 34 միլիոն դոլարի օգնություն։

Օգնության կրճատման հաջորդ հիմնավորումն այն է, որ ԱՄՆ օգնությունը փախարինվել է ներդրումներով։ Իհարկե ներդրումներ կան։ Ներդրումների ակտիվ մասնակից է ԱՄՆ հայ համայնքը։ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ամերիկյան մասնավոր ներդրումը կազմել է ընդամենը 180 մլն դոլար՝ 2014 թվականին։ Համեմատության համար նորից նշեմ, որ ամերիկյան օգնության թիվը մշտապես տասնյակ միլիոնավոր դոլարների է հասել։ Բնական հարց է առաջանում։ Իսկ ինչու՞մն է նման անկման պատճառը։ Մի կողմից Վաշինգտոնում ունենք չափազանց էֆֆեկտիվ դեսպան, մյուս կողմից ԱՄՆ դեսպանը Հայաստանում նույնպես պռոֆեսիոնալ է։

Մի կողմից ունենք ԱՄՆ հետ հարաբերությունների խորացման քաղաքական կամք, մյուս կողմից Թրամփն ու Թիլլերսոնը չափազանց հետաքրքիր ուղերձներ են հղում Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ։ Մի առիթով ԱՄՆ նախկին դեսպան Հեֆֆերնը ասել էր, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները երբեք չեն եղել այնքան բարձր մակարդակի վրա, ինչպես նախագահներ Սարգսյանի և Օբամայի օրոք է։ Ընդհանուր առմամբ համաձայն եմ դեսպանի այս գնահատականի հետ։ Հայաստանը մշտապես ձգտել է խորացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Իսկ Սերժ Սարսգայնը դեռևս նախագահ է, ի տարբերություն Օբամայի։ Իսկ միգուցե խնդիրը Թրամփի՞ մեջ է։ Ոչ։ Թրամփին համարում եմ պրագմատիկ մարդ և խնդիրը նրա մեջ չէ։ Խնդիրը հետևյալն է։ Հայաստանը ԱՄՆ-ի համար առաջնահերթութուն լինել չի կարող։ Ի՞նչ է Հայաստանը տալիս ԱՄՆ-ին։ Ոչինչ։ Ոչ քաղաքական, ոչ տնտեսական առումով։

Փոքր Հայաստանը չունի մեծ շուկա ներդրումների համար, չունի բնական պաշարներ, նավթ, գազ և այլն։ Միաժամանակ Հայաստանը երբեք չի կարող աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ գլոբալ պայքարում։ Այս ամենը մեզ դարձնում է առավել անհրապույր աշխարհի միակ գերտերության համար։ Հարց է առաջանում։ Իսկ ի՞նչ անել։ Կարծում եմ բոլոր հարցերի պատասխանները կարելի է գտնել հաջողակ բիզնեսմեն Թրամփի պռագմատիզմում և նրա «Առաջինը Ամերիկան» (America First) կոնցեպտի մեջ։ Այստեղ կան բոլոր հարցերի պատասխանները, թե ինչպե՞ս աշխատել Թրամփի Ամերիկայի հետ։ Վերջապես ընկալենք, որ Թրամփը բիզնես մտածելակերպ է բերել արտաքին քաղաքականություն և նրա աշխատանքի սկզբունքն էլ «դու ինձ, ես՝ քեզ»-ն է։ Իսկ մենք բան ունե՞նք ԱՄՆ-ին տալու։ Կարծում եմ ունենք։

Հայաստանը կարող է օժանդակել ԱՄՆ-ին գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում, ՄԱԿ, ՆԱՏՕ, ԱՄՆ խաղաղապահ առաքելություններին մասնակցելով, Սիրայի փախստականների հարցում և մի շարք այլ ոլորտներում։ Չափազանց կարևոր է նաև զարգացնել հայ-ամերիկյան բիզնես հարաբերությունները։ Այս առումով Հայաստանը կարող է ԱՄՆ-ին որակյալ և էժան ապրանքներ առաջարկել, մասնավորապես գյուղատնտեսական ոլորտում։ Բիզնեսի զարգացման կարևոր ուղղություններից է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ Այստեղ Հայաստանը լուրջ ձեռքբերումներ ունի և բավականին մրցունակ է։ Հայաստանը պետք է արագ հարմարվի փոփոխված և փոփոխվող Վաշինգտոնին, քանի որ այն իր քաղաքական և տնտեսական առաջնահերթություններով կարող է փոփոխվել 4 տարին մեկ։

Սուրեն Սարգսյան

25520048_10155990292810421_1689294416_n