տուն Լուրեր Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղում է. թուրքագետ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղում է. թուրքագետ

115
0

jX4lltIXFYUdhXw6oMzvkbtLcQ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում է մնալ փակուղային իրավիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

«Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնող պատգամավորների և թուրք պաշտոնյաների միջև խոսքային «փոխհրաձգությունները» ցույց են տալիս, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում է մնալ փակուղային իրավիճակում: Այս առումով լավատեսական տարրեր չեն պարունակում նաև Սերժ Սարգսյանի հայտարարությունները»,- նշեց թուրքագետը:

Բանախոսը նաև ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվեց ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից և դրան նախորդած գործընթացից, փակուղային իրավիճակում է. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար նոր գործընթաց է պետք, որի համար Հայաստանը և, առավել ևս `Թուրքիան քաղաքական հզոր կամք չեն դրսևորում»: