տուն Լուրեր Հայ-թուրքական արձանագրությունները առ ոչինչ կհայտարարվեն

Հայ-թուրքական արձանագրությունները առ ոչինչ կհայտարարվեն

105
0

Եթե հայ-թուրքական արձանագրությունները պարզապես որպես փաստաթուղթ են մնալու  և որևէ ազդեցություն չեն ունենալու, ապա դրանց անհրաժեշտությունը չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Մեր կողմից որևէ պարտավորություն չի դրժվել։ Թուրքիան է խուսափել պարտավորությունները կատարելուց ու նախապայմաններ է դրել, իսկ մենք նախապայմաններով որևէ համաձայնագիր չենք ստորագրում։ Եթե այդպես պետք է շարունակվի, և Թուրքիան չի արձագանքում, բնականաբար, այն, ինչ հայտարարել է նախագահը, դրա արդյունքները կտեսնեք ապագայում»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե արդյոք արձանագրություններն առ ոչի՞նչ կհայտարարվեն, քանի դեռ նախագահը Սերժ Սարգսյանն է՝ Վ.Բաղդասարյանն ասաց. «Կքննարկեն, ու այս մասին տեղյակ կպահվի։ Ամեն դեպքում, ինչ հայտարարել ենք, ուժի մեջ է»։