տուն Լուրեր Հայ տղամարդը խանդոտ մոսկվայաբնակի հետ «խոսելուց» հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

Հայ տղամարդը խանդոտ մոսկվայաբնակի հետ «խոսելուց» հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

173
0

Մոսկվայում հայ տղամարդը դարձել է իր սիրուհու նախկին ամուսնու զոհը։
42-ամյա  հայը կապվել է Մոսկվայում բնակվող ամուսնալուծված կնոջ հետ, որի նախկին ամուսինը ջանում էր վերադարձնել նրան ընտանիք։ Զույգն ունի որդի, սակայն ամուսնալուծվելուց հետո կինն արգելել է նախկին ամուսնուն տեսակցել նրա հետ։

Ողբերգական դեպքը կատարվել է օրերս՝ նախկին ամուսինների տան մոտ։

«Նոր «կավալեր» Արսենը ժամը մոտ 22։00-ին Ելենային (անուները փոխված են) եւ նրա որդուն բերել է Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող Յունիե Լենինցի փողոց։ Նա կանգնեցրել է  Gelandewagen-ը շքամուտքի մոտ, եւ ընտանիքը մտել է ներս։ 4-րդ եւ 5-րդ հարկերի արանքում նրանք անսպասելիորեն հանդիպել են Դանիիլին, որը Արսեն կանչել է «խոսելու»։ Երբ նրանք իջել են, խանդոտ տղամարդը տրավմատիկ ատրճանակով կրակել է։

Փափուշտները կպել են Արսենի գլխին, մարմնին եւ ոտքին, իսկ հրաձիգը փախել է»,- գրում է Московский комсомолец-ը։

Ներկայում տուժողը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է՝ անգիտակից վիճակում, սակայն բժիշկները հույս տալիս են։

Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ տուժողը Հայաստանում դատվածություն է ունեցել, ինչպես նաեւ հետախուզվում է ոստիկանության կողմից՝  որդուն Ղազախստանից Ռուսաստան փախցնելու եւ թաքնվելու համար։