տուն Սպորտ Հայ սուսերամարտիկները նվաճել են հինգ մեդալ

Հայ սուսերամարտիկները նվաճել են հինգ մեդալ

103
0

suserՎրաստանի Բաթում քաղաքում անցկացված սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

Ճկասուսերի աղջիկների մրցապայքարում առաջին տեղը գրավեց Հայասատնի ներկայացուցիչ Անահիտ Ալոյանը, երկրորդը Վրասատանի ներկայացուցիչ Նանուկա Լեջավան էր, երրորդը՝ Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Բարսամյանը:

Տղաների ճկասուսեր զենքաձեւում Հայաստանի պատվիրակներ Խաչատուր Հարությունյանը  եւ Արմեն Դալլակյանը գրավեցին երկրորդ եւ երրորդ տեղերը։Խոցասուսերի տղաների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանը զբաղեցրեց երրորդ տեղը, հայտնում են Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայից: