տուն Լուրեր Հայ շախմատիստները զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը

Հայ շախմատիստները զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը

86
0

2434

Ջերմուկում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի երկրորդ փուլը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարին մասնակցել է յոթ երկրի 12 շախմատիստ:

Հայաստանը ներկայացրել են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը: Մրցաշարի հաղթող է դարձել ուկրաինացի Կիրիլ Շևչենկոն՝ 11 հնարավորից վաստակելով 10 միավոր:

8.5 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Շանթ Սարգսյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Արամ Հակոբյանը՝ 7.5 միավորով: Իսկ Մամիկոն Ղարիբյանը 4.5 միավորով յոթերորդ տեղում է: