Լաոսում տեղի ունեցած «Լաոս Օփեն» միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
Հայաստանի ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը: Մրցաշարին մասնակցել են 15 երկրների 68 շախմատիստներ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր եւ 4 միջազգային վարպետ:
ԱՄԷ Ալ-Աին քաղաքում կայացած մինչեւ 20 տարեկանների մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, որը 9 հնարավորից հավաքել է 7.5 միավոր:
Մրցաշարում հաջող են հանդես եկել նաեւ Արթուր Դավթյանը, Վահե Դանիելյանը եւ Հովհաննես Հակոբյանը, ովքեր վաստակել են 7-ական միավոր եւ բաժանել 3-10-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո նրանք գրավել են համապատասխանաբար 6-րդ, 7-րդ եւ 9-րդ տեղերը: Սոնա Ասատրյանը 6.5 միավորով զբաղեցրել է 16-րդ տեղը: Մրցաշարին մասնակցում էին 11 երկրների 143 շախմատիստներ, այդ թվում՝ 2 գրոսմայստեր եւ 6 միջազգային վարպետ, հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից: