Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվել է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցման վերջին օրը ևս հայ սամբիստները կանգնեել են պատվո հարթակին:
Երիտասարդների մրցաշարում 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 57 կգ Էրիկ Հարությունյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Սամբոյի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ, իսկ երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:
Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով նվաճեցին 14 մեդալ: