տուն Լուրեր Հայ-ռուսական զորամիավորումը շահավետ է թե՛ ՀՀ-ի, թե՛ ՌԴ-ի համար

Հայ-ռուսական զորամիավորումը շահավետ է թե՛ ՀՀ-ի, թե՛ ՌԴ-ի համար

99
0

14.thumb

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյան, aysor.am-փոխանցմամբ` ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցի քննարկման ժամանակ հետաքրքրվեց ՀՀ ՊՆ տեղակալ Արտակ Զաքարյանից, թե արդյոք օդային հարձակման դեպքում ՀՀ-ն կարող է ինքնուրույն որոշում կայացնել և գործողություններ իրականացնել։

«ՀՕՊ համակարգում մենք շառավղից դուրս էլ ենք կարողանում դիտարկումներ անցկացնել և եթե ՀՕՊ համակարգի պետը դա դիտում է որպես Հայաստանի տարածքում վտանգ, ապա այս դեպքում միացյալ համակարգի գործարկմանը կարող է դիմել», — ասաց Արտակ Զաքարյանը։

Սասուն Միքայելյանի ճշտող հարցին, թե արդյոք ՀՀ-ն կարող է հակաօդային պաշտպանության անցնել առանց ՌԴ թույլտվության, Ա. Զաքարյանը պատասխանեց.

«Միանշանակ, դա չի նշանակում որ ՀՕՊ համակարգի ղեկավարը կամ ամեն ինչը ռուսն է։ ՀՕՊ համակարգի ղեկավարը շարունակում է մնալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ով շարունակում է իր անմիջական պարտականությունները կատարել՝ ՀՀ տարածքային ամբողջականության ապահովումն ու պաշտպանությունը», — նշեց փոխնախարարը։

Անդրադառնալով հայ-ռուսական զորամիավորմանը՝ Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ համագործակցությունը շահավետ է թե՛ ՀՀ-ի, թե՛ ՌԴ-ի համար։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: