տուն Լուրեր Հայ ոսկերչի նվերը Եղիսաբեթ թագուհուն ցուցադրվել է Բուքինգհեմյան պալատում

Հայ ոսկերչի նվերը Եղիսաբեթ թագուհուն ցուցադրվել է Բուքինգհեմյան պալատում

94
0

Gold-tray-Ethiopia

Բուքինգհեմյան պալատում՝ Եղիսաբեթ թագուհուն մատուցված բացառիկ նվերների ցուցադրության շրջանակում ցուցադրվել է Եթովպիայի արքունական ոսկերիչ հայազգի Բեդրոս Սևաջյանի պատրաստած ոսկե սկուտեղը. հաղորդում է BBC-ն:

Սկուտեղը պատրաստվել է մաքուր ոսկուց 1965-ին` ի պատիվ Եթովպիա կատարած Եղիսաբեթ թագուհու այցի:

Բեդրոս Սևաջյանը մինչև կյանքի վերջը եղել է Եթովպիայի արքունական ընտանիքի ոսկերիչը: Նրա ընտանիքը Եթովպիա էր տեղափոխվել Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարիներին: