Գյումրեցի նկարիչ Անդրանիկ Ավետիսյանն արժանացել է Կաննի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի մրցանակին։
Ցուցահանդեսն անցկացվել է սեպտեմբերի 23–26–ը։
Նկարիչը ցուցահանդեսին ներկայացրել է սարդոստայնից պատրաստված 15 աշխատանք։
Ի դեպ, նա ցուցահանդեսին մասնակցելու հրավերը ստացել է Facebook–ով, երբ նրա աշխատանքները տեսել է կազմակերպիչներից մեկը։
Հիշեցնենք, որ 2012 թ.–ին Ավետիսյանն իր թեկնածությունն առաջադրել էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնին` որպես անկուսակցական թեկնածու։