Նախիջևանագետ Արգամ Այվազյանն, այսօր լրագրողների եհտ հանդիպմանը ներկայացրեց իր գրած երկու աշխատությունները` Նախիջեւանում հայտնաբերված ուրարտական սեպագրերի վերաբերյալ: Աշխատություններից մեկի մեջ նկարագրվում է Քյոթահիայի հախճապակեգործության արվեստը, նրա դրվագները Հունաստանում` Գալֆայանների մասնավոր հավաքածուում գտնվող նյութերը: Աշխատանքում տեղադրվել է 120 գունավոր լուսանկար: Նախիջևանագետն այդ աշխատանքը նվիրել է Կոմիտաս վարդապետի հիշատակին:
«Հաջորդը Աժդահակ կամ Վիշապասար լեռանը նվիրված գրական էսսե է, ես իմ աշխատության մեջ այն անվանել եմ նախիջևանյան Մասիս: Այստեղ հայտաբերվել է Անդրկովկասսում մինչ այժմ ամենահին սեպագիրը, որը թվագրվում է Ք. ա. 820-ական թվականներով»,- էսսեի մեջ ներառված է լեռան և շրջակա բնակավայրերի հայկական հուշարձանների 100-ից ավելի լուսանկար: