տուն Լուրեր Հայ մաքսավորները՝ մաքսային հսկողության «չինական բանաձևի» հետքերով

Հայ մաքսավորները՝ մաքսային հսկողության «չինական բանաձևի» հետքերով

113
0

10.thumb

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը և նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը նոյեմբերի 6-10-ը Պեկինում աշխատանքային հանդիպումներ են ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային ծառայության և չինական «Նուքտեք» ընկերության ներկայացուցիչների հետ, ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Վերջինի հետ համագործակցությամբ կոմիտեում մաքսային հսկողության տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման նախագիծ է իրականացվում: ՊԵԿ պատվիրակությունը ծանոթացել է Չինաստանի մաքսային ծառայության տեղեկատվական կենտրոնի հնարավորություններին, խնդիրների լուծման մոտեցումներին:

Հայաստանյան գործընկերներին է ներկայացվել ստուգման և զննման ժամանակակից սարքավորումների աշխատանքը: ՊԵԿ պատվիրակությունն այցելել է խաղաղօվկիանոսյան կղզում գործող Յանշանգան մաքսային խոշոր տերմինալ՝ ուսումնասիրելու տերմինալի ավտոմատացված համակարգի աշխատանքը:

Հայ գործընկերներին է ներկայացվել նաև Տիանգին մաքսային կետում շահագործվող ռենտգենյան սարքերի աշխատանքն ու հսկողության իրականացումը: Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունն ուսումնասիրել է բեռների ռենտգենյան սկանավորումից ստացված պատկերների՝ կենտրոնում վերլուծման փորձը: