տուն Հասարակություն Բժիշկ Հայ կանայք պարտավոր են առողջ լինել. Խաչանուշ Հակոբյան

Հայ կանայք պարտավոր են առողջ լինել. Խաչանուշ Հակոբյան

239
0

arm138977907884

«Հայ կանայք պարտավոր են առողջ լինել՝ հանուն իրենց ամուսինների ու հանուն իրենց երեխաների: Իսկ որպեսզի մենք առողջ լինենք, անպայման պետք է լինենք ապահովագրված այն նենգ հիվանդությունից, որը կոչվում է քաղցկեղ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Վերջինը նշեց, որ հիվանդության նենգությունը պայմանավորվում է նրանով, որ մարդը կարող է բավականին երկար ժամանակ տառապել այդ հիվանդությամբ և բացահայտել այն միայն վերջին փուլում: 40-ից բարձր տարիքի կանայք պարտավոր են գոնե տարին մեկ անգամ այցելել բժշկի:

Հակոբյանը նկատեց նաև, որ վիճակագրության համաձայն քաղցկեղածին հիվանդությունները գնալով երիտասարդանում են և ախտահարում են առավել երիտասարդ օրգանիզմներին:

Մասնագետը խորհուրդ է տալիս մինչ ահազանգող երևույթի բացահայտումը անցնել հետազոտություն՝տվյալ պարագայում կնոջ համար ամենախոցելի տեղերից մեկը՝ կրծքագեղձն է, և հարկավոր է գոնե տարին մեկ անգամ մամոգրաֆիա անել:
«Այ այս տիպի կանանցից՝ 4 300 հոգի ունենք, որոնք դիմել են սկլինինգի նպատակով և զննության արդյունքում քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլերում, և մենք օգնել ենք նրանց բուժվել և առողջանալ»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:
Բժշկի ներկայացրած տվյալների համաձայն` 2011 թվականին հանրապետությունում գրանցվել է քաղցկեղի ախտորոշման 1140 դեպք, որից 421 դեպքը գրանցվել է միայն մեր կենտրոնում, 1140-ից մահացել է 545-ը, իսկ բարձիթողի վիճակում, այսինքն հիվանդության 3-րդ կամ 4-րդ փուլում եկել է 407 հոգի: 2014թ. հայտնաբերվել է 1121 հիվանդության դեպք, մահացությունը կազմել է 631,  բարձիթողի վիճակ` 531 դեպք: 2013 թվականին հիվանդացության թիվը 1 099 է եղել, մահացածության՝ 524, և բարձիթողի վիճակ է գրանցվել 338-ի դեպքում: