տուն Լուրեր Հայ-իրանական հարաբերությունների զարգացման առումով 2017-ը կլինի բեկումնային

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման առումով 2017-ը կլինի բեկումնային

86
0

sharmazanovՀայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի հանդիպման արդյունքները թույլ են տալիս ասելու, որ 2017 թվականը կլինի բեկումնային հայ-իրանական հարաբերությունների զարգացման առումով: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ նիստում ՀՀ Նախագահը ներկայացրել է Իրանի իր գոր ծընկերջ այցի արդյունքները:

«Իրանի նախագահի այցը Հայաստան բավականին արդյունավետ էր, մենք ունենք միայն դրական սպասումներ թե տնտեսական կապերի խորացման, թե ներդրումների ավելացման,  թե քաղաքական երկխոսության առումով: Հայ-իրանական համագործակցության ներուժը շատ մեծ է բոլոր ոլորտներում: Հանդիպման արդյունքները հնարավորություն են տալիս ասելու, որ 2017-ը կլինի բեկումնային հայ-իրանական հարաբերությունների զարգացման առումով»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` Իրանի նախագահի այցը ՀՀ և նրա պամանավորվածությունները Սերժ Սարգսյանի հետ անչափ կարևոր էին, մանավանդ, որ Իրանն, ի տարբերություն մեր մյուս հարևան Թուրքիայի, ղարաբաղյան հակամարտության հարցում ունի հավասարակշռված դիրքորոշում:

«Մենք դրական ենք գնահատում Իրանի այդ մոտեցումը ղարաբաղա-ադրբեջանական գործընթացում, նաև կարևորում ենք Իրանի ջանքերը` տարածաշրջանային խաղաղաության ամրապնդման առումով»,- ասաց Շարմազանովը: