Գերմանիայի Զուլ քաղաքում շարունակվում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը. հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հունիսի 26-ին հայ մարզիկները մրցել են 10 մ օդամղիչ հրացան մրցաձևում և չեն հաղթահարել որակավորման փուլը: Նարեկ Ադամյանը զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, Հայկ Բաբայանը` 33-րդը, իսկ Վրեժ Թորոսյանը` 90-րդը: Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը 58-րդն էր:
Այսպիսով, Հայաստանի հավաքականն ավարտել է մրցելույթներն աշխարհի երիտասարդական առաջնությունում: