Ռուսաստանից հայ գործարարի են արտաքսել, ով մեղադրվում է Դոնի Ռոստովում «ստվերային» բիզնես իրականացնելու մեջ. հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությանը:
2016-ին տղամարդը փորձել է բանակցել ռուս սահմանապահի հետ, որպեսզի վերջինս գումարի դիմաց «աչք փակի» ծխախոտի խոշոր խմբաքանակի անցկացման վրա: Տղամարդը ձերբակալվել է և դատապարտվել մեկուկես տարվա ազատազրկման:
Պատիժը կրելուց հետո հայ գործարարն արտաքսվել է հայրենիք. նրան 8 տարով արգելվել է նաև մուտքը Ռուսաստան: