Մահմեդականների համար սրբազան Ռամազան ամսվա առթիվ հանրահայտ «Lipton» ընկերության կողմից նկարահանած սառը թեյի գովազդում նկարահանվել է պոլսահայ երգիչ: Թուրքական «Habervaktim.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «Lipton»-ը իր հոլովակի համար ընտրել է Թուրքիայի քաղաքացի, անվանի երգիչ Հայկո Ջեփքինին:
Տեսահոլովակում Ռամազան անունով կերպարին մարմնավորող Հայկոն նաև կատարում է գովազդում հնչեցվող երգը: Մահմեդական կրոնական արժեքների վերաբերյալ նկարահանված գովազդում քրիստոնյա հայ երգչի մասնակցությունը Թուրքիայում արժանացել է մուսուլմանների քննադատությանը: