Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Գրիգոր Գրիգորյանը և Վոլոդյա Ֆրանգուլյանը Հայաստանի համար 2 բրոնզե մեդալն են նվաճել:
Գրիգորյանը 9:3 հաշվով հաղթել է Կիրիլիոս Բինենմպաումին (Հունաստան):
Գրիգորյանը որակավորման փուլում հաղթել է 10:1 հաշվով: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 6:0 հաշվով առավելության է հասել Անդրեյ Սոկալսկիի (Լեհաստան) նկատմամբ: Գրիգորը քառորդ եզրափակչում նույնպես հաղթել է. 5:4 հաշվով հաղթանակ վրացի մրցակցի նկատմամբ: Մեր ըմբիշը պարտվել է կիսաեզրափակչում՝ 6:8 հաշվով զիջելով թուրք Սոներ Դեմիտրասին:
Վոլոդյա Ֆրանգուլյանը մեդալի համար պայքարում 10:0 հաշվով հաղթել է թուրք Աբդի Զուռնաչիին: