Հայ բռնցքամարտիկներն ավարտել են տարվա առաջին ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք Ստրանջայի հեղինակավոր միջազգային մրցաշարին:
Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հունվարի 11-23-ը Ծաղկաձորում տեղի ունեցած հավաքին մասնակցում էին 26 բռնցքամարտիկ,- հայտնում է ՀԲՖ-ի պաշտտոնական կայքը:
Ստրանջայի 69-րդ մրցաշարը կմեկնարկի փետրվարի 16-ին: