Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Խարկովում ընթացող երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ 64 կգ քաշային Արարատ Հարությունյանն ու 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։