տուն Լուրեր Հայ աղջիկներից շատերը չգիտեն` ինչ է նշանակում լինել ոճային. վարսահարդար-ոճաբան

Հայ աղջիկներից շատերը չգիտեն` ինչ է նշանակում լինել ոճային. վարսահարդար-ոճաբան

516
0

 ahhh

Araratnews.am-ի զրուցակիցն է վարսահարդար-ոճաբան Հասմիկ Խառատյանը, ում հետ զրուցեցինք հայ  աղջիկների ոճային սխալների, շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ ունեցած համագործակցության մասին:

Հասմի´կ, կասե՞ք` քանի տարի է, որ աշխատում եք այս ոլորտում, ի՞նչ ձեռքբերումներ ունեք:

-Մասնագետ եմ արդեն 15 տարի, 7 տարի է ունեմ իմ սեփական գեղեցկության սրահը` «Ժասմինը»: Հանդիսանում եմ հեղինակը առաջին հայերեն լեզվով վարսավիրական դասագրքի, որը գրվել է ՄԱԿ-ի պատվերով եւ օգտագործվում է բոլոր վարսավիրական ուսումնական հաստատություններում, կուզեմ անպայման նշել` այդ գործը վստահվել է ինձ, որովհետև ես ավարտել եմ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: Չորս տարի ուսանել եմ Գերմանիայի լավագույն ստուդիաներից մեկում, վերապատրաստվել եմ ԱՄՆ-ում եւ Իտալիայում: Կոչումով ոչ թե վարսահարդար եմ, այլ` ոճաբան:

-Տեղյակ եմ, որ համագործակցում եք մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, այս մասին ի՞նչ կասեք, ովքե՞ր են օգտվում Ձեր ծառայություններից:

-Չեմ ուզում հերթով բոլորի անունները տալ, կնշեմ մի քանի անուն միայն` Քրիստինե Պեպելյան, ում հետ աշխատում եմ արդեն 15 տարի, պատիվ եմ ունեցել լինելու հեղինակը գեղեցկուհի  Գոհար Հարությունյանի հարսանեկան սանրվածքի, հետագայում եւս համագործակցություն եղել է: Շատ գեղեցիկ, արտիստիկ սանվածքներ եմ անում Լուիզա Ղամբարյանին. ինքը միշտ ունենում է կերպար եւ հենց դրա համար էլ իր հետ աշխատելը շատ հետաքրքիր է:

10494625_688002754615808_8012333602009670667_n

10475319_688000194616064_5289456123931908079_n

-Նշված անձանցից ամենաերկարն աշխատել եք Քրիստինեի հետ, կասե՞ք ինչպիսն է նա` որպես հաճախորդ, պահանջկո՞տ է:
-Այո´, Քրիստինեի  հետ աշխատում եմ արդեն 15 տարի, այս ընթացքում իր կողմից չեմ նկատել ոչ մի գոռոզություն: Լինելով ճանաչված անձ եւ ունենալով սեփական պահանջները` երբեւէ մասնագետին չի թելադրում, թե վերջինս ինչ անի, միշտ լսում է մասնագետի կարծիքը ու խորհուրդը, Քրիստինեի ամենակարեւոր արժանիքներից մեկն էլ  այն է, որ նա շատ շնորհակալ անձնավորություն է:

10414568_688002851282465_259606948721605776_n

Հասմի´կ, կասե՞ք մեր հայ աղջիկների մոտ վարսահարդարման, դիմահարդարման հետ կապված սխալներ շա՞տ կան, որպես մասնագետ՝ նրանց ոճը Ձեզ դուր գալի՞ս է:

-Բնությունից տրված շատ գեղեցիկ դիմագծեր, ինչպես նաեւ մազեր ունենալով` մեր հայ աղջիկները դժվարանում են դրանք շատ ճիշտ մատուցել: Խառնում են արտահայտիչ, ճչացող հագուստը, կերպարը ոճի հետ, չգիտեն` ինչ է նշանակում լինել ոճային։ Ոճային լինել նշանակում է`  ոտքի ծայրից մինչեւ մազի ծայր յուրաքանչյուր դետալ մյուսին համահունչ լինի, այսինքն` եթե հագնում են երեկոյան զգեստ, ապա պետք է դրա հետ կրես երեկոյան եւ զգեստ, եւ կոշիկներ, եւ պայուսակ` ունենալով երեկոյան դիմահարդարում, վարսահարդարում եւ հակառակը`եթե կրում են որևէ առօրյա դետալ, ուրեմն ոտքից գլուխ պետք է լինեն այդ ոճի մեջ:

-Էլ ի՞նչ սխալներ կնշեք:

— Շատ տգեղ է, երբ աղջիկները փորձում են նմանվել մեկը մյուսին` կրելով նույն տաբատը, նույն վերնաշապիկը, սակայն ցանկալի է` տարբերվեն մեկը մյուսից, հագնեն այն, ինչ իրենց սազում է, գեղեցիկ է, ոչ թե այն, ինչ նորաձև է:

-Որպես մասնագետ` ի՞նչ խորհուրդներ կտաք, հայ աղջիկներին:

— Աղջիկները պետք է առաջին հերթին մտածեն իրենց մազերի, մաշկի  առողջության մասին, ինչպես նաեւ` անձնական հիգիենայի. կարիք չկա սովորական աշխատանքային առօրյայում տնից դուրս գալ բարձրակրունկներով, առավոտյան ժամերին դիմահարդարումը պետք է լինի շատ աննշան. ցերեկային լույսի տակ դա շատ տգեղ է:

Զրուցեց` Շողիկ Գալստյանը