տուն Լուրեր Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտում. հայկական կողմից զոհեր չկան

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտում. հայկական կողմից զոհեր չկան

231
0

big_1354109515_9107462

Ադրբեջանական կողմից կրկին հրադադարի խախտում է գրանցվել երեկ գիշեր: Այս մասին Araratnews-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Չեմ կարող կոնկրետ ասել, թե որ մասերում են կրակոցներ եղել: Կրակոցները եղել են մի քանի անգամ ու տարբեր վայրերից»:

Արծրուն Հովհաննիսյանը հաղորդեց, որ զոհեր չկան հայկական կողմից: «Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ադրբեջանական կողմից չեմ կարող ասել զոհեր կա՞ն, թե՞ ոչ: Այդ մասին իրենց պաշտոնական հաղոդագրություններից կիմանանք»: