Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածություն ստեղծելու Ալիևի ջանքերի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Araratnews-ի այն հարցին, թե ԵԱՀԿ-ի գրասենյակի հանումը Բաքվից կարող է Հայաստան-Ադրբեջան սահամանային նոր լարվածության սկիզբ դնել, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, որ այս նպատակն ուներ Ալիևը:
Բանախոսի մեկնաբանությամբ հայտնի դարձավ, որ Ալիևը ներկա պահին վարում է այնպիսի քաղաքականություն, ըստ որի, Հայաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում ձեռքերը երկարացնելու հնարավորություն կունենա: Միջազգային կազմակերպությունների ազդեցության թուլացումը Ադրբեջանի վրա հնարավորություն է ստեղծում վերջինիս մոտ ռազմական նոր գործողությունների սկիզբ դնել Հայաստանի սահմանին:
Ալիևը հասկանում է, որ միջազգային հանրության առաջ նրա արածը լեգիտիմություն չի կարող ունենալ: Բաքվի օլիմպիական խաղերից հետո Ստեփան Սաֆարյանի կանխատեսումներով լինելու է իրավիճակի վատթարացում: Ալիևը իր ոգեշնչումը չի ստանում տրամաբանական վերլուծություններից, ըստ վերլուծաբանի, այլ նա մտածում է, որ աշխարհում հաղթում է նա, ով ուժեղ է:
Արևիկ Նահապետյան