տուն Լուրեր Հավելագրումներ ՀԷՑ-ի եւ «Գազպրոմի» կողմի՞ց. սպառողները դժգոհում են

Հավելագրումներ ՀԷՑ-ի եւ «Գազպրոմի» կողմի՞ց. սպառողները դժգոհում են

112
0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է, որ հունվարի հոսանքի ծախսը բավական ավել է եկել, չնայած սպառումը հունվարին եղել է նույնչափ, որքան դեկտեմբերին:

«Ֆեյսբուքի» այլ օգտատերեր եւս դժգոհել են  հունվարի այս ամսվա հավելագրումներից: Ընդ որում, ոչ միայն հոսանքի, այլեւ գազի:

Araratnews.am-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց պարզաբանման համար, իսկ ահա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը մեզ  ասաց, որ ՀԷՑ-ը ցանկացած դիմում  ու բողոք պատրաստ է քննարկելու:

Սոնա Դավթյան