տուն Սպորտ Հավատում եմ, որ կարող ենք միավորներ վաստակել. Մարկոս Պիզելի

Հավատում եմ, որ կարող ենք միավորներ վաստակել. Մարկոս Պիզելի

162
0

RfCZJ1lRhaSEsHyV0blj4gdA9B

Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին այսօր նույնպես մասնակցել է Պորտուգալիա-Հայաստան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին և պատասխանել լրագրողների հարցերին.

— Ի՞նչ կարող եք ասել Պորտուգալիայի եւ Ռոնալդուի հետ դիմակայության մասին:

— Մենք լավ ենք ճանաչում  Պորտուգալիայի հավաքականին, լավ գիտենք Ռոնալդուին:

— Վերջին խաղում փոխարինվեցիք եւ թվաց, թե վնասվածք ունեք:

— Ես հարյուր տոկոսով պատրաստ եմ: Լիովին առողջ եմ, ուղղակի այդ խաղում ընդհարում  եղավ, եւ մարզիչը որոշեց փոխարինել:

— Սերբիայի հետ ոչ-ոքիից հետո հավատո՞ւմ ես, որ Հայաստանը կարող է միավորներ խլել նաեւ Պորտուգալիայից:

— Այո, հավատում եմ: Ինչպես գիտեք, մենք լավ խաղացինք Դանիայում, տանն էլ հաջող հանդես եկանք: Չի բացառվում, որ վաղն էլ միավորներ վաստակենք Պորտուգալիայի դեմ խաղում: