տուն Լուրեր Հատուկ ստորաբաժանումները մտել են «Մենշևիկ» ֆաբրիկայի տարածք

Հատուկ ստորաբաժանումները մտել են «Մենշևիկ» ֆաբրիկայի տարածք

142
0

Ռոսգվարդիայի ստորաբաժանումները արդեն մտել են Մոսկվայում «Մենշևիկ» ֆաբրիկայի  տարածք, որտեղ նախկին սեփականատերը  հրաձգություն էր սկսել. այս մասին հաղորդել  է ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքի գլխամասի մամուլի ծառայության  պետը:

«Հատուկ ստորաբաժանումներն աշխատում են շենքի ներսում, կատարվում է տեղանքի մաքրում: Ներսում պատանդներ չկան: Կրակողի  գտնվելու ստույգ տեղը չի  պարզվել»,-  ասել  է նա, նշելով, որ հրաձիգը կարող է թաքնված լինել շենքի տարածքում:

«Առայժմ հայտնի  է միայն մեկ զոհվածի  մասին, վիրավորների  մասին տեղեկություններ չկան»,- հավելել է ոստիկանության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ այսօր  առավոտյան ժամը 09.00-ին վիճաբանություն է տեղի  ունեցել  տնտեսավարող սուբյեկտների միջև: Ֆաբրիկայի  նախկին սեփականատերը, գտնվելով ֆաբրիկայի  տարածքում, լեզվակռվի  մեջ է մտել ձեռնարկության ներկայիս ղեկավարության հետ: Որից հետո նա հանել է զենքը և կրակել  պահակին, որը  ստացած  վիրավորումից մահացել  է: