տուն Լուրեր Հաճելի չէ, երբ կինն իրեն պահում է տղամարդու պես. Հովհաննես Դավթյան (բլից...

Հաճելի չէ, երբ կինն իրեն պահում է տղամարդու պես. Հովհաննես Դավթյան (բլից հարցում)

461
0

hovhannes

Araratnews.am-ի բլից հարցերին պատասխանում է դերասան Հովհաննես Դավթյանը:

-Տղամարդու երեք ամենակարևոր հատկանիշները…

-Տղամարդկություն կնոջ նկատմամբ, որի մեջ, ըստ իս, մտնում է նաև հոգատարությունը, երկրորդը` հայրենասիրություն, ինչպես նաև մաքրասիրությունը, որը կարևոր է ոչ միայն տղամարդու, այլև յուրաքանչյուր մարդու համար:

-Ձեզ համար անհասկանալի է, երբ տղամարդը…

-Բամբասում է:

Կինը պետք է լինի…

-Խոհեմ և նորից կնշեմ` մաքրասեր. կարևոր հատկանիշ է:

Հաճելի չէ, երբ կինը…

-Իր տեղում չէ և իրեն պահում է տղամարդու պես:

-Սիրում եք, երբ  Ձեզ զրուցակիցը…

-Ունի ասելիք, դատարկ չի:

-Հունից դուրս եք գալիս, երբ…

-Շատ դեպքեր կան, օրինակ, երբ խոսքս չավարտած հեռախոսն անջատում են:

-Զղջում եք, որ երբևէ…

-Զղջում եմ, որ երաժշտական ոչ մի գործիքի չեմ տիրապետում:

-Չեք հանդուրժում…

-Չեմ հանդուրժում, երբ մի քանի հոգի խաղում են ամբողջ  ժողովրդի ճակատագրի հետ:

Ձեր կյանիք ամենակարևոր ձեռքբերումը մինչ այս պահը…

-Մասնագիտությունս:

Երջանիկ լինելու համար անհրաժեշտ է

-Ընտանիք, ընկերներ, աշխատանք:

-Կուզեիք, որ այս պահին…

-Կուզեի գործերս շուտ ավարտել ու հետ գալ Երևան (ծիծաղում է): Ես հիմա Վանաձորում եմ, իմ ներկայացում է այստեղ լինելու ու մի փոքր ձգձգվում է: