Տոնավաճառ բոլորի համար եւ բոլորին՝ հարմար: 8 ամիս առաջ իր դռները բացեց «Երեւան» առեւտրի կենտրոնը, որի ստեղծման նախաձեռնողն է «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ն: Կարճ ժամանակում տոնավաճառը դարձավ մայրաքաղաքի եւ մարզերի բնակիչների համար ցանկալի եւ շահավետ առեւտուր կատարելու վայր` ասում է տոնավաճառի տնօրենը:
Այն, որ տոնավաճառը բացման օրվանից դարձել է շատերի համար գնումներ կատարելու հիմնական վայր, ակնհայտ է նաեւ մարդաշատ լինելուց: «Երեւան» տոնավաճառի ղեկավարությունը գնահատում է իր մշտական այցելուներին` մատուցելով հաճելի անակնկալներ: Բոլոր այն գնորդները, ովքեր մայիս ամսին տոնավաճառից 10 հազար եւ ավելի գնումներ էին կատարել, հնարավորություն էին ստացել մասնակցելու խաղարկությանը, որի ընթացքում խաղարկվում էր տարբեր կենցաղային ապրանքատեսականի:
Սա արդեն տոնավաճառի բացօթյա հատվածն է: Ամեն ինչ պատրաստ է խաղարկության մեկնարկի համար: Մինչ այդ սակայն տոնական համերգ, որից հետո արդեն ազդարարվեց խաղարկության մեկնարկի մասին:
Հուզմունքը և ուրախությունը միախառնվել էին: Յուրաքանչյուրը սրտատրոփ սպասում էր, որ հենց ինքն է լինելու շահողը: Շահող մասնակիցները նշում էին, որ տոնավաճառից գրեթե ամեն օր են գնումներ կատարում, ուրախ են, որ «Երեւան» տոնավաճառի ղեկավարությունը որոշել է հաճելի անակնկալներ մատուցել:
11 անուն ապրանքատեսականին խաղարկվեց, սակայն երեկոն այսքանով չավարտվեց: Տոնավաճառի ղեկավարությունն անակնկալ էր պատրաստել: Իսկ թե ինչի մասին էր խոսքը, կներկայացնի Հակոբ Հակոբյանը: Հետո արդեն վիճակահանությամբ հանվեցին շահող կտրոնները: Հերթը գլխավոր մցանակինն էր. ո՞վ էր տոնավաճառից հեռանալու այֆոն 7-ով: Խաղարկության մեկնարկը տրվեց:
Խաղարկությունն ավարտվեց, ոմանք հեռացան սպասված նվերներով, մյուսներն էլ` տոնական բարձր տրամադրությամբ: Տոնավաճառի ղեկավարությունը խոստանում է. անակնկալները տարվա ընթացքում կլինեն շարունակական, իսկ հաճախորդների վստահությունը լավագույն գնահատականն է: