տուն Լուրեր Հաստատում ենք ԼՂ կոնֆլիկտի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը. հայտարարություն

Հաստատում ենք ԼՂ կոնֆլիկտի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը. հայտարարություն

139
0

6761_hq.thumb

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ ստորև.

«Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:

Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա»: