տուն Լուրեր Հասմիկ Պողոսյանն այցելել է «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանման հրապարակ

Հասմիկ Պողոսյանն այցելել է «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանման հրապարակ

146
0

hasmik..ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Գյումրիում այցելել է Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Մի երկրաշարժի պատմություն» գեղարվեստական ֆիլմի նկարահանման հրապարակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ֆիլմը նկարահանում է հայտնի ռուսաստանաբնակ հայազգի պրոդյուսեր, «Մարս Մեդիա» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը: Կինոնկա րի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը: Ռուսական կողմից «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմում նկարահանվում են անվանի դերասաններ Կոնստանտին Լավրենկոն, Մարիա Միրոնովան, Արտյոմ Բիստրովը:

Հասմիկ Պողոսյանը զրուցել է ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հետ, դիտել արդեն նկարահանված երկրաշարժի տեսարանների որոշ դրվագներ: Նկարահանման հրապարակում նախարարը զրուցել է նաև ֆիլմի գլխավոր հերոսուհու` Մարիա Միրոնովայի հետ:

Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 200 մլն ռուբլի, ֆինանսական միջոցներ կներդրվեն նաև ՀՀ մշակույթի նախարարության կողմից: