տուն Լուրեր «Հասկանում եմ, որ հեռուստադիտողը մեզ կարոտում է, բայց…». Մկոն` իր և Կարգին...

«Հասկանում եմ, որ հեռուստադիտողը մեզ կարոտում է, բայց…». Մկոն` իր և Կարգին Հայկոյի վերամիավորման մասին

133
0

Մկո

Արդեն գրեթե երկու տարի է՝ շատերին հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ տարիներ շարունակ սիրված ու միասնական «Կարգին» դուետն առանձին է գործում: Ավարտվեց ոչ միայն «Կարգին հաղորդում»-ն, այլև փլուզվեց Հայկո-Մկո հումորային զույգը:

Ազատություն ռադիոկայանի Facebook-յան ասուլիսի ընթացքում Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, անդրադարձել էր այդ հարցին, քանի որ, ինչպես յուրաքանչյուր պատեհ առիթի դեպքում, երկրպագուն առաջինը հնչեցնում է նրանց միավորման մասին հարցը: Ի պատասխան, Հայկոն նշել էր, որ ինքն անձամբ բաց է և պատրաստ համագործակցել՝ հորդորելով հարցն ուղղել Մկոյին:

Life.panorama.am-ը կապ հաստատեց Մկրտիչ Արզումանյանի` Մկոի հետ, ով մեկնաբանելով իր և Հայկոյի վերամիավորման մասին լուրն ասաց. «Նշեմ, որ «Կարգին հաղորդման» ավարտը բոլորովին կապված չէ մեր դուետի փլուզման հետ: Մենք ուղղակի տվյալ պահին անցանք այլ ձևաչափի. «Կարգին հաղորդում»-ից հետո ստեղծվեց «Կարգին սերիալ»-ը, որում նորից միասին ենք աշխատել:

Մանրամասներըˋ սկզբնաղբյուրում: