1. Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի պահանջի կատարման պայմանները «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով 2015թ. հունվարի1-ից պետական կազմակերպությունների համար, իսկ 2016թ.հունվարի1-ից ոչ պետական կազմակերպությունների համար սահմանված է քվոտայի պահանջը:
2. Տվյալ հարկային տարվան հաջորդողհարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 3 տոկոսիչափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100ևավելիէ:
3. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում ոչպետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 1տոկոսիչափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100ևավելիէ:
4.Աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում յուրաքանչյուր ամսվա վերջինօրվա դրությամբ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով12-ի:
5. Տվյալ տարում նորստեղծվածկազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը՝ ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով կազմակերպության ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ամիսների թվիվրա:
6. Եթե կազմակերպությունն ստեղծվել է տվյալ տարվա դեկտեմբերին, ապա աշխատողների միջին տարեկան քանակ է համարվում տվյալ հարկայինտարվադեկտեմբերի31—իդրությամբառկա աշխատողների քանակը:
7. Աշխատողների միջին տարեկան քանակի նկատմամբ սահմանված տոկոսների կիրառման արդյունքում տասնորդական կոտորակային թիվ ստացվելու դեպքում այն կլորացվումէմինչև միավորները, ընդ որում՝ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5-ից ցածր թվանշանի դեպքում հավասարեցվում է իրենից ցածր բնական թվին, իսկ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5 և բարձր թվանշանի դեպքում՝ իրենից վերև ընկած բնական թվին:
8.Քվոտայիպահանջըկատարվածէհամարվում, եթե մեկ հարկային տարում սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 183օր քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղ զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի կողմից` առանցզբաղվածությանպետականծրագրերով հաշմանդամություն ունեցող գործազուրկի համար նախատեսված աջակցության:
9. Քվոտավորման ենթակա աշխատատեղը լրացված լինելու մասին տեղեկատվությունը ՀՀ կառավարության սահմանած կարգով հարկային մարմին է ներկայացվում` «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով նախատեսված գրանցման հայտի հիման վրա:
10.Քվոտայիպահանջիչկատարմանդեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում` մինչև քվոտայի պահանջն առաջանալու տարվան հաջորդողտարվահունվարի30—ը` քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի (300հազարՀՀդրամ) չափով,ՀՀկառավարության2014թ.նոյեմբերի19-իN 1308-Նորոշմամբսահմանածկարգով:
11. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀօրենսգրքի41.4-րդհոդվածիհամաձայն` մասհանումներչկատարելըառաջացնումէտուժանքինշանակումգործատուի նկատմամբ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա մասհանման գումարի 0,15տոկոսիչափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 41.4-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերըքննումենհարկայինմարմինները`օրենսգրքի244.2-րդհոդվածիհամաձայն:
12. Մասհանվող գումարները փոխանցվում են ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշմամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին:
13. Մասհանումները հանդիսանում են նպատակայինմիջոցներ և օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջական, սոցիալական, աշխատանքային, մասնագիտական վերականգնման, հաշմանդամների աշխատանքի տեղավորման նպատակով հետևյալ ուղղություններով և համամասնություններով`
1)հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորում, աշխատանքային և մասնագիտական վերականգնում, որոնց հատկացվում է մասհանումներով ձևավորված նպատակային միջոցների 60տոկոսը, որը ներառվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում և ուղղվումէպետական հետևյալծրագրերին`
ա. աշխատատեղի հարմարեցման աջակցություն,
բ. անհրաժեշտ աշխատանքային ունակություններ և կարողություններ ձեռք բերելու համար միանվագ փոխհատուցում,
գ.մասնագիտական ուսուցում,
դ. աշխատավարձի մասնակի փոխհատուցում.
2) հաշմանդամություն ունեցող անձանց առողջական (բժշկական), սոցիալական վերականգնում, որին հատկացվում է մասհանումներով ձևավորված նպատակային միջոցների 40տոկոսը, ընդ որում, հաշմանդամություն ունեցող անձին այս ուղղություններով աջակցություն նախատեսված է տրամադրել մեկ անգամ, որի չափը չի կարող գերազանցել 150հազարՀՀդրամը: